jkjhkjhkj

09-03-2018 13:50 4193

ChinaIran

 

Իրանը համաձայնագիր է ստորագրել չինական ընկերության հետ երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը կարևոր նշանակություն ունեցող Բուշեր նավահանգիստը միացնելու է երկրի երկաթուղային ցանցին, հայտնել է Իրանի քաղաքային շինարարության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:

Համաձայնագրի շրջանակներում, որի արժեքը կազմում է 700 մլն դոլար, նախատեսվում է 250 կմ երկարությամբ երկաթուղային գիծ կառուցել, որը կմիացնի Պարսից ծոցի ափին գտնվող Բուշեր նավահանգիստը երկրի կենտրնական հատվածում գտնվող Շիրազ քաղաքի հետ:

Իրանի փոխնախարարի խոսքով՝ Շիրազ-Բուշեր երկաթուղային գծի կառուցումը հանդիսանում է երկրի երկաթուղային հաղորդակցության ոլորտում 7 առաջնային նախագծից մեկը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր