
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին 30 տոկոսով աճել է, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ռուսական «Առաջին ալիքին» տված հնարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտուրն աճում է, նախորդ տարի գրանցվել է մոտ 30 տոկոսի աճ, ԵԱՏՄ երկրների հետ Ղազախստանի առևտրի շրջանառությունն աճել է 29 տոկոսով, Ռուսաստանի հետ՝ ավելի քան 30 տոկոսով»,- ասել է նա:
Ղազախստանի ղեկավարը հիշեցրել է, որ 2019 թվականին ստեղծվելու է ԵԱՏՄ երկրների էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա: «Մենք ստեղծել ենք ապրանքների, կապիտալի, աշխատանքի ընդհանուր շուկա: Ինչ վերաբերում է էներգետիկայի և նավթի ինտեգրմանը, 2019 թվականից կստեղծվի էլեկտրաէներգեիայի ընդհանուր շուկա, 2025 թվականից՝ նավթի և գազի: Իրականում, այդ ամենն աստիճանաբար արդեն զարգանում է»,- նշել է Նազարբաևը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



