
Մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ անհայտ աղբյուրների կողմից ստեղծված ծրագրերը ներբեռնելուց և ծրագիրը հաճախակի թարմացնելուց:
Fakebank նոր վիրուսը‚ որը հարձակվել է Android օպերացիոն համակարգի վրա‚ ստացել է հնարավորություն խոչընդոտել օգտատերերի կողմից բանկ կատարվող զանգերը, հայտնում են Symantec ընկերության մասնագետները:
Վիրուսային ծրագիրը կարող է խոչընդոտել ինչպես ելքային‚ այնպես էլ մուտքային զանգերը: Այն պահին‚ երբ վիրուս պարունակող ծրագրի օգտատերը զանգահարում է բանկ‚ ծրագիրն այդ զանգը փոխանցում է հատուկ ծրագրավողրող-խարդախների‚ որոնք կարող են խոսակցության ընթացքում ստացված տեղեկատվությունն օգտագործել և գողանալ գումարներ:
Աշխատում է նաև հակառակ սցենարը՝ խարդախները զանգահարում են զոհերին, իսկ վիրուսը զանգը բանկի զանգի փոխարեն է ներկայացնում: Փորձագետները խորհուրդ են տալիս ծրագրեր բեռնելուց առաջ ավելի ուշադիր լինել և չօգտվել անհայտ աղբյուրների և անհայտ ծագման ծրագրային առաջարկներից:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



