
Տորոնտոյի ֆոնդային բորսայի գործող օպերատոր TMX Group- ը հայտարարել է կրիպտոարժութային բրոքերային հարթակի գործարկման մասին, որը զբաղվելու է բիթքոինի և Ethereum-ի առուվաճառքով: Այս մասին հաղորդում է Toronto Star թերթը:
Գործարկմամբ զբաղվելու է TMX Group -ի Shorcan DCN ստորաբաժանումը՝ Paycase Financial ընկերության և Կանադայի Bank of Montreal առևտրային բանկի հետ համագործակցությամբ:
Ակնկալվում է, որ նոր ծառայությունը, որը կոչվելու է Shorcan Digital Currency Network, հասանելի կդառնա արդեն 2018 թվականի երկրորդ եռամսյակում: Այս քայլը կօգնի TMX Group- ին մուտք գործել նոր, արագ զարգացող կրիպտոարժույթների շուկա:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



