
Deutsche Bank փնտրում է գործադիր տնօրեն Ջոն Կրայենին փոխարինող, փոխանցում է The Times-ը:
Ըստ պարբերականի՝ կոնցեռնը դիտարկել է Goldman Sachs ընկերության եվրոպական մասնաճյուղի ղեկավար Ռիչարդ Գնոդդեի թեկնածությունը, որը մերժել է առաջարկը: Deutsche Bank-ի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել այդ հաղորդագրությունը:
57-ամյա Ջոն Կրայենը Deutsche Bank-ը ղեկավարում է 2015 թվականից: Սակայն ներդրողները հիասթափված էին առաջընթացի դանդաղ տեմպից:
Մարտի 20-ին բանկի խորհուրդը հայտարարել էր արժեթղերի 12 տոկոս կորստի մասին: Ամսվա սկզբից արժեթղթերը Dax ինդեքսում 30 տոկոս անկում են գրանցել:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



