31-03-2018 13:56
4033

Bank of China-ի զուտ շահույթը 2017 թվականի վերջի դրությամբ աճել է 4.8 տոկոսով՝ տոկոսային եկամուտների զգալի աճի շնորհիվ: Այս ցուցանիշը նախորդ տարվա 164.1 միլիարդ յուանից հասել է մինչև 172.4 միլիարդ յուան (27.4 միլիարդ դոլար):
Ընդ որում,մաքուր տոկոսայի եկամուտն աճել է 10.6 տոկոսով և կազմել 338.39 մլրդ յուան: Վարկատուն նաև նշել է, որ 2017 թվականի վերջի դրությամբ՝ խնդրահարույց վարկերի ծավալը կազմել է մոտ 158.47 միլիարդ յուան, որը համարժեք է ընդհանուր վարկային պորտֆելի 1.45 տոկոսին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



