
ԱՄՆ դաշնային դատարանը հավանություն է տվել AT&T ընկերության՝ 85 մլրդ դոլարով Time Warner ընկերությունը գնելու գործարքին, հայտնում է Reuters-ը:
Միաձուլումը հավանության է արժանացել առանց որևէ պայմանի։ Դատավորը վճռել է, որ երկու ընկերությունների ձուլումը չի խախտում ԱՄՆ-ի հակամենաշնորհային օրենսդրությունը։
Երկրի Արդարադատության նախարարությունում ընդգծել են, որ հիասթափված են դատարանի վճռից և «հետագա քայլերն են քննարկում»։
Գործարքի շրջանակում ԱՄՆ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու հետ կապված արդարադատության նախարարության՝ հայց նախապատրաստելու վերաբերյալ հայտնի է դարձել անցյալ տարվա նոյեմբերին։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



