
«Օտկրիտիյե»-ն չի կատարում իր պարտավորությունները, որոնց խումբը համաձայնել էր «Ռոսգոսստրախ»-ի հետ գործարք կնքելու ժամանակ: Այս մասին հայտարարել է «Ռոսգոսստրախ»-ի նախկին ղեկավար Դանիլ Խաչատուրովը՝ Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այն պնդումները, թե մենք ինչ-որ բան կիսատ ենք թողել, ինչ-որ բան չենք տրամադրել՝ անհիմն են: Մենք ամեն ինչ տվել ենք, այն ինչ 2016 թվականի ավարտին հնարավոր է եղել, այն ինչ այդ ժամանակ պատկանել է ինձ, ամեն ինչ փոխանցվել է «Օտկրիտիյե» խմբին»,-Խաչատուրովի խոսքերը մեջբերել է «Интерфакс»-ը:
Նա հավելել է, որ խումբը ոչ միայն չի կատարում իր պարտավորությունները, նաև բանակցություններ վարել չի ցանկանում:
«Մեզ հետ բանակցում են մամուլի միջոցով: Դա կասկածելի է: Ես արդեն լռում եմ քրեական գործի մասին»,-նշել է պարոն Խաչատուրովը:
«Ռոսգոսստրախ»-ը Դանիլ Խոչատուրովից «Օտկրիտիյե» խմբին անցել է 2017 թվականին: Ենթադրվում էր, որ Խաչատուրը միասնական կառույցում կստանա որոշակի փաթեթ, սակայն նա որևէ մասնաբաժին առ այսօր չի ստացել:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



