
«Ալֆա-Բանկը» փորձարկել է կորպորատիվ հաճախորդների տվյալների փոխանակման միջազգային բանկային բլոկչեյն-հարթակ: Մասնակցել է մոտ 40 կազմակերպություններ, որոնք հանդիսանում են R3 բլոկչեյն-կոնսորցիումի անդամ: Այս մասին հաղորդում է RNS- ը հղում անելով «Ալֆա-Բանկի» մամուլի ծառայությանը:
Մամուլի ծառայությունից նշել են, որ փոխանակման մասնակիցների թվում են`«Ալֆա-Բանկը», BNP Paribas-ը, Deutsche Bank-ը, UBS-ը, Societe Generale-ը և ING-ը, նաև Պերուի և Կոլումբիայի Կենտրոնական բանկերը:
«Ալֆա-Բանկում» կարծում են, որ հարթակը կկրճատի բանկերի գործառնական ծախսերը, քանի որ կկարողնան դիմել համակարգի մյուս մասնակիցների մոտ արդեն կատարված նախորդ ստուգումների արդյունքներին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



