jkjhkjhkj

13-07-2018 10:38 3866

Sugar1

 

Ամռան առաջին ամսվա ընթացքում Ուկրաինայի շաքարավազի վաճառքն արտաքին շուկաներում աճել է գրեթե 1/4 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հունիսին արտահանվել է 67.6 հազար տոննա շաքարավազ:

Նման տվյալներ տրամադրել է Ազգային շաքարային ասոցիացիան:

Ասոցիացիայի տվյալով` Ուզբեկստանը և Լիբիան շարունակում են մնալ այս ապրանքի հիմնական գնորդները` հաշվետու ժամանակահատվածում, համապատասխանաբար, 51 և 35 տոկոս:

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը սպառել են ուկրաինական շաքարավազի աննշան մասը:

Ընդհանուր առմամբ՝ 10 ամսվա ընթացքում ուկրաինացի արտադրողներն ավելի քան 500 հազար տոննա շաքարավազ են վաճառել արտաքին շուկաներում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


✕

Հաճախ ընթերցված նյութեր

✕