jkjhkjhkj

02-08-2018 11:41 5397

china 1 2

 

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է 200 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ոչ թե 10 տոկոսով բարձրացնելու, ինչի մասին նա ասում էր ավելի վաղ, այլ 25 տոկոսով բարձրացնելու հարցը, հայտնել է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:

«Սակագների հնարավոր բարձրացումը միտված է վարչակազմին լրացուցիչ գործիքներով զինելուն, որոնք Չինաստանին կդրդեն փոխելու իր կործանարար քաղաքականությունն ու պահվածքը»,- ասված է պետական պաշտոնյայի հայտարարության մեջ:

Իր հերթին՝ Չինաստանը պատրաստ է հակահարված տալու ԱՄՆ-ին: Ինչպես հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, Պեկինը «որոշակիորեն հակամիջոցներ կձեռնարկի իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


✕

Հաճախ ընթերցված նյութեր

✕