jkjhkjhkj

04-08-2018 11:39 4050

grivni

 

Ուկրաինայի բյուջեյում գրիվնիները սպառվել են: Ինչպես հայտնում են Պետական գանձարանից՝ գանձարանային միասնական հաշվեհամարում օգոստոսի սկզբին մնացել է 2 միլիարդ գրիվնիից էլ քիչ գումար, այն դեպքում, որ տարեկան ծախսերը գնահատվում են տրիլիոն գրիվնի:

Եթե Ուկրաինան չլուծի դեֆիցիտը ծախկելու խնդիրը, ապա չի կարող հույս ունենալ, որ ԱՄՀ-ից հերթական վարկը կստանա, գրում է Strana.ua-ն:

Այնուամենայնիվ՝ ԱՄՀ-ի հետ բանակցությունները հերթական վարկի համար շարունակվում են: Ուկրաինայի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Օկսանա Մարկարովան վստահ է, որ վարկավորման հարցը մոտ ժամանակներում դրական լուծում կստանա:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր