jkjhkjhkj

08-08-2018 10:25 3281

IMG 2310

 

iPhone սմարթֆոնները չեն ձայնագրում օգտատերերի ձայներն առանց վերջիններիս իմացության, ընկերությունը նաև թույլ չի տալիս դա անել կողմնակի հավելվածներին, նշվում է կորպորացիայի ղեկավարության հայտարարության մեջ:

Apple-ն այդ նամակով պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի կոմիտեի անդամների հարցմանը: Նրանք պահանջել էին բացատրություններ տալ այն հաղորդագրությունների վերաբերյալ, թե իրենց սարքերն իբր ձայնագրում են օգտատերերի ձայներն առանց վերջիններիս իմացության:

Կոնգրեսականների մտավախությունները կապված են Siri ձայնային օգնականի հետ: Այն միացնելու համար, օգտատերը պետք է ասի. «Ողջույն, Siri»: Ըստ օգտատերերի, Apple-ի սմարթֆոնները, այդ արտահայտությանը սպասելիս, կարող են լսել, ձայնագրել և պահպանել օգտատերերի մյուս խոսքերը ևս:

Ընկերությունը նշել է, որ Siri-ն չի փոխանցում երրորդ կողմին ձայնային հրահանգները:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


✕

Հաճախ ընթերցված նյութեր

✕