jkjhkjhkj

15-08-2018 10:29 4498

Georgia1

 

Վրաստանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ՝ երկրում իրավական դիրք չունեցող օտարերկրացիների համար կեցության իրավունքի ստացման խստացման մասին, հայտնում է Imedi-ն:

«Վրաստանի քաղաքացիներին անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման կարգի, Վրաստանի քաղաքացիների և երկրում բնակվող օտարերկրացիների գրանցման կարգի մասին» փոփոխությունների նախագծի հեղինակներն են իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» խմբակցության պատգամավորներ Գոչա Էնուկիձեն և Իլյա Ցուլայան:

Ենթադրվող փոփոխությունների համաձայն՝ կեցության իրավունքի ստացման համար անհրաժեշտ կլինի 300 հազար դոլարի ներդրում իրականացնել Վրաստանում, կամ ձեռք բերել անշարժ գույք երկրում, որի արժեքը կգերազանցի 100 հազար դոլարը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր