15-08-2018 11:21
2918

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մեծացրել է գազի մատակարարումները Եվրամիության խոշոր խաղացողների համար, հայտնում է «Коммерсантъ»-ը:
Ըստ զեկույցի՝ Արևմտյան Եվրոպայի երկրներին առաջին վեց ամիսներին վաճառվել է 81,6 մլրդ խորհանարդ մետր գազ: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 6,4 տոկոսով:
Ամենից շատ գազ է արտահանվել Գերմանիա՝ 29,6 մլրդ խորհանարդ մետր:Խոշոր խաղացողներից են նաև Ֆրանսիան և Լեհաստանը: Դեպի Թուրքիա, Մեծ Բրիտանիա և Իտալիա մատակարարումների ծավանները նվազել են:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



