Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում քննարկվել է գազի փոխադրման ծառայությունների ընդհանուր սակագների մեթոդաբանության մշակման առաջարկը:
Սեպտեմբերին կողմերի առաջարկությունները կքննարկվեն էներգետիկայի նախարարների կողմից, որից հետո հարցը կներկայացվի Միջկառավարական խորհրդի նիստին: ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի վերաբերյալ աշխատանքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում անցկացվել է 2016 թվականի ապրիլից:
Ծրագրի նախագիծը արժանացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավանությանը, իսկ այս տարվա հուլիսի 27-ին այն Միջկառավարական խորհրդի նիստում քննարկել են ԵԱՏՄ պետությունների վարչապետները:
«2016 թվականին գազի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրի վերաբերյալ ԵԱՏՄ երկրների կողմից 60 տարաձայնություններից մնացել է միայն մեկը: Կարգավորման հնարավոր եղանակներից մեկը կարող է լինել Միության գազի միասնական շուկայում գազի փոխադրման ծառայությունների միասնական սակագների մեթոդաբանության մշակումը և ընդունումը»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքների վարչության անդամ Էմիլ Կայկիևը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am


