ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սեպտեմբերի սկզբին կսկսի 6 մլրդ դոլարի չափով օգնության տրամադրումը սահմանված մաքսատուրքերի պատճառով տուժած ֆերմերներին, ասվում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ,փոխանցում է ТАСС-ը:
Այդ գումարից 4,7 միլիարդ դոլարը կհատկացվի եգիպտացորեն, բամբակ, կաթնամթերք, սոյա, ցորեն արտադրողներին։ Նախարարությունը նաև մաքսատուրքերից տուժածներից 1,2 մլրդ դոլարի ապրանք կգնի և բարեգործական հիմնադրամների միջոցով կբաժանի անապահովներին։ Եվս 200 մլն դոլար կտրամադրվի ֆերմերների համար օտարերկրյա շուկաներին հասանելիություն ապահովելու նպատակով, որը կարվի գյուղատնտեսական արտադրանքի վաճառքին աջակցության ծրագրի շրջանակում։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am


