
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Չինաստանին առաջարկել է մինչև սեպտեմբերի վերջն անցկացնել առևտրական բանակցությունների ևս մեկ փուլ՝ հնարավորություն տալով կանխել ԱՄՆ տարեկան 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը, գրել է The Wall Street Journal-ը հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Նրանց տվյալով՝ չինական կողմին՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, հրավեր է ուղարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Ամերիկյան կառավարության մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ նոր թուլություն են զգացել չինական արտադրողների շարքերում և հնարավոր է, որ այժմ Պեկինն ավելի մեծ ճկունություն դրսեւորի նոր մաքսատուրքերի սպառնալիքի ներքո, գրում է հրատարակությունը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



