jkjhkjhkj

20-09-2018 10:51 1660

Apple 1

 

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է հետ կանչել դատական հայցերն ընդդեմ Իռլանդիայի, քանի որ Դուբլինը 14.3 մլրդ եվրո չվճարված հարկեր և տոկոսներ է գանձել Apple-ից, հայտնել է ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերը:

«Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոհյուն հաստատել է Apple-ի կողմից չվճարված հարկերի՝ 14 մլրդ եվրոյի չափով գումարի ամբողջական փոխհատուցումը: Այդպիսով, կարող են փակել դատական հայցը փոխհատուցման մասին», - Twitter-ում գրել է Վեստագերը:

Իռլանդիայի կառավարությունը 13.1 մլրդ եվրո է գանձել ամերիկյան տեխնոլոգիական հսկայից՝ որպես չվճարված հարկ և 1.2 մլրդ եվրո՝ որպես տոկոսադրույք:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


✕

Հաճախ ընթերցված նյութեր

✕