jkjhkjhkj

08-10-2018 13:19 4592

Erdoghan1

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն այլևս մտադիր չէ օգտվել Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերից:

«Մենք փակել ենք ԱՄՀ-ի վարկերի էջը, որպեսզի այլևս երբեք չբացենք», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Քըզըլջահամամ շրջանում Արդարություն և զարգացում իշխող կուսակցության ակտիվիստների առաջ:

Էրդողանն այս հայտարարությամբ հանդես է եկել վերջերս Վաշինգտոնի հետ հարաբերություններում լարվածության սրման ֆոնին, որի պատճառներից մեկը նաև ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալության գործն է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահմատ Գյուլի և ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ՝ վերջիններից մեղադրելով «մարդու իրավունքների լուրջ խախտումների» մեջ:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր