12-10-2018 13:49
3090

ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերի կայանալիք ընտրությունների նախաշեմին կեղծ տեղեկությունների պատճառով Facebook սոցիալական ցանցը 251 օգտահաշիվ և 559 էջ է արգելափակել:
Ըստ CNN հեռուստաալիքի՝ էջերն ու օգտահաշիվները ոչ հավաստի տեղեկություններ են տարածել քաղաքական թեմաների շուրջ: Դրանք նաև մեծացրել են սոցկայքերում գրառումների հանրաճանաչությունը արգելված գործիքների միջոցով:
Ընկերության աշխատակիցները նշել են, որ այդ էջերն ու օգտահաշիվները ստեղծվել են ընտրություններից ոչ շատ առաջ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



