
ԱՄՀ-ի ու Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները պայմանավորվել են տնտեսական քաղաքականության պայմանների շուրջ՝ stand-by նոր համաձայնագրի գործարկման համար, որը հաշվարկված է լինելու 14 ամսվա համար, ասվում է միջազգային վարկային կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Stand-by-ի նոր պայմանագիրը կփոխարինի ընդլայնված ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությանը, որը ձեռք էր բերվել 2015 թվականի մարտին և ավարտվում է 2019-ի մարտին », - նշվում է փաստաթղթում:
ԱՄՀ-ն նշել են, որ նոր մեխանիզմը նախատեսում է 3,9 մլրդ դոլարի տրամադրում և Կիևի համար կդառնա «հաջորդ տարի տնտեսական ոլորտում քաղաքականության իրականացման հիմք»:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



