
Թեհրանի հետ Բրյուսելի վճարային այլընտրանքային համակարգի ներդրումը ժամանակի հարց է: Այդ մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Մարկուս Էդերերը:
Ըստ Էդերերի՝ այլընտրանքային վճարային համակարգերին անցումն անխուսափելի է, քանի որ Միացյալ Նահանգների կողմից հակաիրանական պատժամիջոցների ճնշման խստացումը շարունակվում է:
Ներկա պահին տեխնիկական մեխանիզմները քննարկվում են երկկողմանիորեն՝ տեխնիկական իրականացման մակարդակով:
ԵՄ-ն ակնկալում է, որ Իրանի հետ նոր հաշվարկային համակարգերի ստեղծումը կշարունակի զարգացնել առևտրային հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ, մասնավորապես` իրանական նավթամթերքի ներմուծման ծավալների ավելացմումը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



