
Աշխարհի խոշորագույն վճարային համակարգերից մեկը` UNIONPAY-ը, շուտով հասանելի կդառնա ուկրաինացիների համար: Ֆինանսական գլխավոր կարգավորիչը համաձայնել է չինական վճարային համակարգի պայմաններին՝ ուկրաինական շուկա մտնելու համար: Դա տեղի կունենա երկու փուլով:
Առաջին փուլում ընկերությունն Ուկրաինայում սպասարկելու է իր քարտերը, ապրանների վճարման համար տրամադրելու է կանխիկ գումար:
Երկրորդ փուլում՝ Ուկրաինայի բանկերը կկարողանան վճարահաշվարկային քարտեր թողարկել:
Ընկերությունն արդեն գոյություն ունի 16 տարի: Չինաստանում հիմնադրվելով, այսօր այն հանդիսանում է պլաստիկ քարտերի խոշորագույն ծավալով վճարային համակարգ՝ գերազանցելով Visa-ին և MasterCard-ին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



