
ԱՄՆ-ի կառավարությունը դիմել է ամբողջ աշխարհում հանգուցային դաշնակիցներին՝ Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերության սարքավորանքի օգտագործումը դադարեցնելու կոչով, որին Վաշինգտոնը կասկածում է լրտեսության համար, հայտնել է The Wall Street Journal-ը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնատար անձինք իրենց կասկածների մասին իրազեկել են դաշնակից երկրների գործընկերներին, նաև անհաղորդալար և ինտերնետ-ծառայություններ մատուցողներին, մասնավորապես, Գերմանիայում, Իտալիայում և Ճապոնիայում:
ԱՄՆ-ի առանձնակի անհանգստությունն է առաջացնում Huawei-ի տեխնոլոգիաների օգտագործումը Միացյալ Նահանգների ռազմական ներկայությամբ երկրներում, նշել է թերթը:
Ինչպես հրատարակությանը հայտարարել են իրազեկ աղբյուրներ` Վաշինգտոնը դիտարկում է, որպես փոխհատուցում, այն երկրներին ֆինանսական օգնություն ցույց տալու հնարավորությունը, որոնք կհրաժարվեն Huawei-ի սարքավորանքի օգտագործումից:
Այս տարվա սկզբին ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչներն ամերիկացիներին նախազգուշացրել էին այն հեռախոսների գնումներից, որոնք արտադրել են Huawei-ը և ZTE-ը և Չինաստանի ևս մեկ ընկերություն:
Նշվում է, որ ամերիկացի օրենսդիրներն արդեն վաղուց են անհանգստացած ՉԺՀ-ի կառավարության հետ այդ ընկերությունների «կասկածելի կապերից»:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



