
Ռուսաստանի Կենտրոնական բանկն առաջարկել է ամրապնդել ռուսաստանցիների իրավունքը` հիփոթեքային վճարումները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ, օրինակ` աշխատատեղի կորստի դեպքում: Այս մասին ասվում է ֆինանսական կարգավորչի առաջին փոխնախագահ Սերգեյ Շվեցովի հաղորդագրության մեջ:
Պաշտոնյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկի մասնագետներն ուսումնասիրել են վիճակագրությունը, ըստ որի 30-35 տարեկան ռուսները սկսել են ավելի հաճախակի փոխել աշխատատեղերը՝ «ընտանեկան հանգամանքներից ելնելով» և հաճախ ոչ սեփական կամքով:
Կան հանգամանքներ, որոնք հանգեցնում են ձեռնարկությունների փակմանը, քաղաքացիների ազատմանը, հավելել է նա: Նման իրավիճակի մեջ հայտնվող քաղաքացին պետք է ապահովի իր գոյությունը՝ նոր աշխատատեղի որոնման ընթացքում: Հետևաբար, պաշտոնյան կարծում է, որ այդ ընթացքում ռուսաստանցու համար բնականոն կյանքի ապահովման համար վճարումները պետք է կասեցվեն:
Այդ դեպքում, ֆիզիկական անձը պետք է կարողանա միակողմանի կերպով ժամանակին բանկին տեղեկացնել, որ ժամանակավորապես դադարեցնում է վճարումները, մինչև իրավիճակի կայունացումը:
Նա հավելել է, որ նորարարությունը կարող է տարածվել այլ ֆորս-մաժորային հանգամանքների վրա` դժբախտ պատահարների կամ հիվանդությունների, որոնք հանգեցնում են ժամանակավոր հաշմանդամության:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



