
Microsoft-ը և MasterCard-ը միավորել են ջանքերը՝ օգտատերերի զբոսաշրջության, ներդրումային և առևտրային որոլտում օգտագործվող նույնականացման տվյալների պաշտպանության համար լուծումներ գտնելու շուրջ աշխատանքների նպատակով:
Mastercard-ի ներկայացուցիչ Աջայ Բհալլան հայտարարել է, որ այսօրվա լուծումներն ունիվերսալ չեն: Դրա համար էլ որոշում է կայացվել՝միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ, որն աշխատելու է բոլոր երկրներում և օգտատերերին նույնականացման տվյալների լիարժեք վերահսկողություն է տրամադրելու, այդ թվում սարքերի մշտադիտարկում, որի վրա դրանք օգտագործվում են:
Նոր համակարգն արագացնելու է բանկային պրոցեսները և վճարումների մշակումը, նաև հեշտացնելու է դեպի տարբեր ծառայություններին հասանելիությունը: Թե ինչպես է այն աշխատելու, դեռ հայտնի չէ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



