jkjhkjhkj

13-12-2018 11:23 1553

Gottfried Leibbrandt finagent

 

Ֆինանսական տեղեկատվության փոխանակման SWIFT միջազգային համակարգի գործադիր տնօրեն Գոթֆրիդ Լեյբբրանդը հայտարարել է հրաժարական տալու մասին: Այս մասին ասվում է համակարգի կայքում:

Նա մտադիր է պաշտոնից հեռանալ մինչև 2019 թվականբի հունիս:

Պատճառը, որի համար նա հրաժարական է տալիս, չի նշվում:

Գործադիր տնօրենի պաշտոնը SWIFT-ում նա զբաղեցնում է 2012 թվականից, իսկ համակարգում ՝ 2005 թվականից:

«Լինելով գործադիր տնօրեն Գոթֆրիդն ապահովել է SWIFT-ի կայուն ֆինանսական դրությունը, ուժեղացրել է համակարգի ռիսկերի և անվտանգության կառավարման գործառույթները»,- հայտարարել է SWIFT-ի խորհրդի նախագահ Յավար Շահը:

Ֆինանսական տեղեկատվության փոխանակման միջազգային համակարգը թույլ է տալիս բանկերին և ընկերություններին փոխանակվել ֆինանսական հաղորդագրություններով՝ ամբողջ աշխարհում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր