jkjhkjhkj

13-12-2018 13:25 1605

GERMAN BANKS finagent

 

Գերմանական իշխանությունները գնահատում են երկրի խոշորագույն երկու բանկերի միաձուլման հնարավորությունը, գործարքի հնարավոր տարբերակների քննարկմանը մասնակցում են Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը և Deutsche Bank- ի գլխավոր գործադիր տնօրեն Քրիչսթիան Զևինգը, հայտնում է Bloomberg- ը:

Հաղորդվում է, որ բանակցությունները դեռ նախնական փուլում են:

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը «գնահատել են գերմանական կառավարության հնարավորությունները` բանկերի միաձուլմանն աջակցելու համար»:

Այս ֆոնին Deutsche Bank-ի արժեթղթերը Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում աճել է 8 տոկոսով, իսկ Commerzbank-ի բաժնետոմսերը՝ 6,1 տոկոսով:

Deutsche Bank-ի և Commerzbank-ի հնարավոր միաձուլման մասին լուրերը տարածվել են մի քանի տարի առաջ: Տվյալ միաձուլման հնարավորության մասին առաջին հաղորդագրությունը հայտնվել էր 2016 թվականին:

Սեպտեմբերին հաղորդվել էր, որ Գերմանիայի կառավարությունն աջակցություն է հայտնել երկրի խոշորագույն երկու բանկերի՝ Commerzbank-ի և Deutsche Bank-ի միաձուլմանը: Իշխանությունները մտադիր են ստեղծել հզոր բանկ՝ ֆինանսական ճգնաժամի դեպքում ազգային արտահանմանն աջակցելու համար, հայտնում է Bloomberg-ը: Աղբյուրները հայտնել են, որ որոշումն արդեն կայացված է:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր