jkjhkjhkj

17-12-2018 12:31 1990

cbrf finagent

 

Ռուսաստանում իրական աշխատավարձը (ապրանքի և ծառայությունների ծավալը, որ մարդը կարող է ձեռք բերել անվանական աշխատավարձով), 2018 թվականի արդյունքով աճելու է 7-8 տոկոսով:

Նման գնահատական է տրվել է Ռուսաստանի Բանկի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ զեկույցում:

Ինչպես նշվում է՝ երրորդ եռամսյակում Ռուսաստանի նախագահի հրամանագրերի շրջանակում սոցիալական աշխատողների աշխատավարձի բարձրացումը շարունակել է դրական ներդրում ունենալ աշխատավարձի դինամիկայի վրա:

«Ռուսաստանի բանկի գնահատականներով, իրական աշխատավարձը 2018 թվականի վերջի դրությամբ կավելանա 7-8 տոկոսով », - նշվում է զեկույցում:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ բնակչության իրական տիրապետության տակ գտնվող դրամական եկամուտների աճի տեմպը «զգալիորեն ցածր» կլինի:

Կարգավորողի համաձայն՝ դա պայմանավորված է ոչ աշխատանքային եկամուտների և սոցիալական փոխանցումների դինամիկայով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր