
Մրցակցության մասին Եվրամիության կարգերը խախտելու համար հագուստի ամերիկյան Guess բրենդը տուգանվել է 40 միլիոն եվրոյով: Որոշումը կայացրել է եվրահանձնաժողովը:
Ընկերությանը մեղադրում են իր ներկայացուցչության պայմանագրերով ինտերնետ-վաճառքների և գովազդի տարածման ոլորտներում ռիթեյլերների առջև սահմանափակումներ սահմանելու համար:
Պայմանագրի պայմանները Guess-ին թույլ էին տալիս պահել իր արտադրանքի գների արհեստական աճը ԵՄ երկրներում:
Մասնավորապես՝ Կենտրոնական ր Արևելյան Եվրոպայում ընկերության հագուստները 5-10 տոկոսով թանկ են, քան Արևմտյան հատվածում:
Բրենդն օգնել է քննությանն ու ընդունել խախտումների փաստը: Եվրահանձնաժողովը դա հաշվի է առել և կրճատել տուգանքի նախնական չափը երկու անգամ:
Guess բրենդը հիմնադրվել է նախորդ դարի 80-ականներին: Ամբողջ աշխարհում այն ունի ավելի քան 1000 խանութ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



