jkjhkjhkj

18-12-2018 13:29 1375

Nac Bank Gruzii finagent

 

Վրացական առևտրային բանկերում էլեկտրոնային համակարգերով դրամական փոխանցումների ծավալներն աճել են 14,9 տոկոսով: Ինչպես հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերի ամիսներին փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել ավելի քան 1,4 միլիարդ դոլար:

Փոխանցումների ծավալով առաջատար է Ռուսաստանը: Վրաստան 2018 թվականի սկզբերին բաժին հասած գումարի ընդհանուր ծավալի 29 տոկոսն այդ երկրից է:

Հիշեցնենք, որ հունիսին դեպի Վրաստան դրամական փոխանցումների հոսքը կազմել էր 135,1 միլիոն դոլար։ Բոլոր փոխանցումների 93.6 տոկոսը բաժին էր հասել խոշորագույն 17 դոնոր-պետություններին:

Հունիսին Վրաստանից դեպի արտասահման կատարվել է 17,9 միլիոն դոլարի փոխանցում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր