jkjhkjhkj

19-12-2018 15:27 1589

обмен валюты finagent

 

Ռուսաստանում արգելել են փողոցներում տեղադրել արտարժույթի առքուվաճառքի փոխարժեքներն արտացոլող էլեկտրոնային վահանակներ: Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Օրինագիծը մշակվել է Կենտրոնական բանկի կողմից: Այսուհետև ռուսական կարգավորիչը կարող է ինքնուրույն պահանջներ ներկայացնել, թե ինչպես փոխարժեքի մասին ֆինանսական կազմակերպությունները տեղեկություններ տրամադրեն:

Բանկերն ու փոխանակման կետերը տեղեկություն կկարողանան փոխանցել միայն շինության ներսում, որտեղ գտնվում է կազմակերպությունը կամ իր մասնաճյուղը:

Ընդ որում, բանկերին չի արգելվում փողոցում հաղորդել արժույթի տեսակների մասին, որոնք հնարավոր է փոխանակել:

ՌԴ ԿԲ-ից նշել են, որ նորարարությունն ուղղված է փոխանակման անօրինական կետերի գործունեության դեմ պայքարին:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր