
Նախորդ ամիս ռուսական բանկային համակարգում գրանցվել է ռուբլով ավանդների արտահոսքի նոր ալիք: Նոյեմբերին ֆիզիկական անձինք բանկային հաշիվներից դուրս են գրել 52 մլրդ ռուբլի, իսկ միջոցների ընդհանուր ծավալը, որը պահվում է ֆինանսական կազմակերպություններում ռուբլով՝ նվազել է 0,2 տոկոսով, հայտնում է Finanz-ը հղում անելով ՌԴ Կենտրոնական Բանկին:
Ինչպես կարծում է «Ալֆա-Բանկի» գլխավոր տնտեսագետ Նատալյա Օռլովան՝ գնաճային մտավախությունները ստիպել են բնակչությանը նվազեցնել ռուբլով բանկային ակտիվները: Բացի այդ, փորձագետ ենթադրում է, որ ռուսները շարունակում են վատնել խնայողությունները:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտվել, որ ռուսական խոշորագույն բանկերը՝ մտավախություն ունենալով, որ բնակչության միջոցների արտահոսքը կարող է շարունակվել, նաև միջազգային նոր պատժամիջոցների վերաբերյալ, որոշել են բարձրացնել քաղաքացիների հետաքրքրությունը դոլարային ավանդների նկատմամբ՝ բարձրացնելով տոկոսադրույքները:
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին կապիտալի արտահոսքը Ռուսաստանից ավելացել է 2,8 անգամ` 2018 թվականի ութ ամիսներին կազմելով 26,5 մլրդ դոլար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



