jkjhkjhkj

24-12-2018 12:14 1325

 Facebook WhatsApp finagent

 

Facebook-ը մշակում է վիրտուալ արժույթ: Այն օգտագործվելու է WhatsApp-ի օգտատերերի կողմից, դրամական փոխանցումներ կատարելու համար: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալով՝ Facebook-ը մտադիր է իր թվային արժույթի փոխարժեքը կապել ամերիկյան դոլարի փոխարժեքի հետ:

Կրիպտոարժույթի WhatsApp-ում ներդրման ճշգրիտ ամսաթիվը չի նշվում: Հայտնի է, որ դրա մշակումը սկզբնական փուլում է:

Կրիպտոարժույթը Facebook-ի կողմից մշակվում է հնդկական շուկայի համար: Հնդկաստանում մեսենջերի օգտատեր է հանդիսանում ավելի քան 200 միլիոն մարդ:

Բացի այդ, Հնդկաստանը դրամական փոխանցումների անվիճելի առաջատար է: Համաշխարհային բանկի տվյալով՝ անցյալ տարի երկրի բնակիչները 69 մլրդ դոլար են փոխանցել:

Գործակալության լրագրողները նշում են, որ Facebook-ի ֆինանսական ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը որևէ մեկին չի զարմացնում: Չորս տարի առաջ Մարկ Ցուկերբերգի ընկերությունը վարձակալել է PayPal-ի նախկին ղեկավար Դ. Մարկուսին: Այս տարվա գարնան վերջ Մարկուսը նշանակվել է բլոկչեյն-ստորաբաժանման ղեկավար: Ներկայումս բաժանմունքի անձնակազմը ներառում է 40 մասնագետ:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր