
Ռուսաստանում գործազրկությունը մեկ շաբաթում աճել է 1.8 տոկոսով: Այս մասին հայտնել են ՌԴ Աշխատանքի նախարարությունից:
Աշխատանքի շուկայի ուսումնասիրությունները վկայում են, որ դեկտեմբերի 19-ի դրությամբ գործազրուրկ է համարվել 673.3 հազար մարդ: Նրանք պաշտոնապես գրանցված են նախարարության զբաղվածության ծառայությունում:
Նախորդ նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմում էր 756,1 հազար մարդ:
Ըստ գերատեսչության՝ գործազուրկներն ավելացել են ՌԴ 76 սուբյեկտներում:
Նրանց թիվն ամենաբարձրը Սախալինի, Աստրախանի և Վորոնեժի մարզում է: Ինգուշեթիում, Մագադանում և Կալինինգրադում գործազրկության ցուցանիշը չի փոխվել:
Ավելի վաղ Financial Times թերթը հղում անելով Շվեյցարիայի UBS բանկի կատարած հետազոտությանը հայտնել էր, որ աշխարհում 2018 թվականի սեպտեմբերին գործազրկության մակարդակը կազմել էր 5,2 տոկոս, ինչը 2,8 տոկոսային կետով ցածր է, քան 2010 թվականին:
Դա նաև 1980 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է: UBS-ի ֆինանսական փորձագետներն ուսումնասիրել են 48 զարգացած և զարգացող երկրներ, որոնց ընդհանուր ավանդը համաշխարհային արտադրության բնագավառում հասնում է 84 տոկոսի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



