jkjhkjhkj

26-12-2018 12:29 2178

vtb sberbank finagent

 

«Սբերբանկի» նախկին փոխնախագահ Օլեգ Սմիրնովը դարձել է «ՎՏԲ»-ի վարչության անդամ է, գրում է ТАСС- ը հղում անելով բանկի հաղորդագրությանը:

«ՎՏԲ»-ից նշել են, որ Սմիրնովը կզբաղեցնի պաշտոնը՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի կողմից իր թեկնածությունը հաստատելու օրվանից սկսած:

«Օլեգ Սմիրնովը կաշխատի «ՎՏԲ»-ի փոխնախագահ, խորհրդի նախագահ Անատոլի Պեչատնիկովի ղեկավարության ներքո: Մանրածախ բիզնեսում նա պատասխանատու կլինի հետևյալ ոլորտների համար` մանրածախ թվային բիզնես, հեռահար ալիքների վաճառք և բանկի մասնաճյուղերի ցանցեր, ավտովարկեր, հիփոթեք և մանրածախ բիզնեսի զարգացում դուստր ձեռնարկություններում», - ասել են բանկից:

Ինչպես նշել են «ՎՏԲ»-ում, այդ նշանակումը կնպաստի բանկի մանրածախ բիզնեսի զարգացմանը: 2013 թվականից Սմիրնովն աշխատել է որպես «Սբերբանկի» փոխնախագահ, 2018 թվականի նոյեմբերին աշխատքի է անցել «ՎՏԲ»-ում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր