
Clovr ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ ամերիկացիների 15 տոկոսը դրամական փոխանցումներն իրականացնում են վիրտուալ մետաղադրամներով:
Հարցմանը մասնակցել է 700 մարդ: Հարցվածների 76.8 տոկոսմ ԱՄՆ-ից գումար է ուղարկել այլ պետություններ: Դրանց թվում են` Մեքսիկան, Չինաստանը, Նիգերիան և այլն:
Հարցվածների 15 տոկոսը պատասխանել է, որ գումարները փոխանցում են կրիպտոարժույթով: 50 տոկոսն օգտվում է Western Union միջազգային վճարային համակարգից և PayPal ծառայությունից: Մնացած 35 տոկոսն օգտագործել է բանկային քարտեր, անդորրագրեր և էլեկտրոնային փողերի ավանդական համակարգեր:
Clovr-ի հետազոտողները նշել են, որ միջազգային գործարքների ժողովրդականությունը պայմանավորված է թվային ակտիվների փոխանցման ցածր միջնորդավճարով:
Ըստ նրանց՝ կրիպտո-գործողություններն ավելի էժան են, քան ավանդական մեթոդները, այլ երկրներ ուղարկելու ժամանակ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



