
Samsung Electronics միջազգային ընկերությունը, որն այս տարի տոնել է հիմնադրման 50-ամյակը՝ կորցնում է առաջատարի իր դիրքը, գրում է YTN-ն:
Տեղեկատվա-վերլուծական ընկերության համաձայն՝ Samsung Electronics-ը 2002 թվականից ի վեր 17 տարիների ընթացքում առաջատար դիրք էր պահպանում վաճառքի ծավալով՝ 1000 գրանցված ընկերությւոնների շարքում: Սակայն այս տարի իր դիրքը զիջել է:
Նախնական տեղեկությամբ՝ ընկերության եկամուտը 2018 թվականին կտրուկ կրճատվել է՝ կազմելով 39,7 միլիարդ դոլար, ինչը դրա նախորդ տարվա համեմատ 24 տոկոսով պակաս է:
Նշվում է, որ վերջին 7 տարում 1000 ընկերությունների շարքում Samsung-ին բաժին էր հասնում ընդհանուր վաճառքների 10 տոկոսը, իսկ հասույթը կազմում էր մինչև 30 տոկոսը:
Ավելի վաղ Samsung Electronics ընկերությունը հայտարարել էր Չինաստանում գտնվող բջջային սարքերի գործարանի փակման մասին։ Դա ասիական երկրում Samsung-ի երկու գործարաններից մեկն էր: Փակման պատճառ է դարձել չինական շուկայում վաճառքների նվազումը՝ համեմատած տեղական արտադրողների նկատմամբ պահանջարկի։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



