jkjhkjhkj

15-01-2019 18:09 1514

ukrbank finagent

 

Ուկրաինայում դրամական բազան 2018 թվականի դեկտեմբերին 0,8 տոկոսով աճել է, իսկ տարվա ընթացքում 9,2 տոկոսով՝ մինչև 437,797 միլիարդ գրիվեն:

Երկրում դրամական զանգվածը 2018 թվականի դեկտեմբերին աճել է 3,9 տոկոսով՝ մինչև 1,276 տրիլիոն գրիվնի: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները հղում անելով Ուկրաինայի Ազգային բանկին:

Ազգային բանկի տվյալով՝ համապատասխան միտումը պայմանավորված է ավանդների 4.3 տոկոսի չափով մնացորդներով՝ մինչև 910,996 միլիարդ գրիվնի, նաև բանկերից դուրս կանխիկ միջոցների 3.8 տոկոսանոց ծավալով՝ մինչև 364,753 միլիարդ գրիվնի:

Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականին դրամական զանգվածի ծավալն աճել է 5.6 տոկոսով: Զուտ միջազգային պահուստները դեկտեմբերին աճել են 23.3 տոկոսով՝ մինչև 9,644 միլիարդ դոլար, բանկերի վերավարկավորման պարտքերը կրճատվել են 4,1 տոկոսով՝ մինչև 61,599 միլիարդ գրիվնի:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր