
Խոշորագույն ֆինանսական խմբերից մեկը՝ HSBC-ն, հայտնել է, որ վերջին տարում բլոկչեյնի միջոցով իրականացրել է ընդհանուր առմամբ 250 միլիարդ դոլարի փոխանցում, գրում է Financial Times-ը:
Բրիտանական բանկի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունն ընդհանուր առմամբ անցկացրել է արտարժույթի փոխանակման 3 միլիոն գործարք և 150 հազար վճարում՝ HSBC FX Everywhere հարթակի միջոցով:
Ընկերությունից հստակեցրել են, որ այդ հարթակն օգտագործվել է նախորդ տարվա ամբողջ ընթացքում՝ «ներքին վճարումների իրականացման համար»:
HSBC-ի ֆինանսական շուկայի համար բլոկչեյնի հարմարություններից է նաև այն, որ գործարքների համար բացակայում է դրա հաստատման անհրաժեշտությունը՝ դրսից:
«Մեր բանկում տեխնոլոգիայի հաջող ներդրումից հետո՝ հույս ունենք այն օգտագործել նաև միջազգային հաճախորդների հետ աշխատանքներում, որպեսզի օգնենք նրանց համակարգել արտարժույթի փոխանակման հետ կապված դրամական հոսքերը», — ասել է HSBC-ի ներկայացուցիչ Ռիչարդ Բիբին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



