jkjhkjhkj

17-01-2019 11:32 1584

world economy risks

 

Տնտեսական պատերազմը և միջազգային աշխարհաքաղաքական լարվածությունը կդառնան 2019-ի համաշխարհային տնտեսության հիմնական սպառնալիքները՝ ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնագետների զեկույցում:

Ֆորումի մասնակից գիտնականների, տնտեսագետների և իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ միջազգային տնտեսությունը փոխադարձ շահույթի ձեռքբերման միջոցից վերածվում է «ռազմավարական հակամարտության գործիքի»։ Մոտակա ամիսները որոշիչ նշանակություն կունենան դրա ապագայի համար՝ վստահ է Ֆորումի նախագահ Բորգե Բրենդեն։

Համաշխարհային տնտեսությանը սպառնացող երևույթերի թվում նշվել են նաև կիբերհարձակումները և կլիմայի փոփոխությունը։ Հեղինակների կարծիքով՝ գլոբալ աճը գտնվում է իր գագաթնակետի վրա և շուտով կարող է դանդաղել։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր