jkjhkjhkj

18-01-2019 16:40 1643
DEUTSCHEBANK
 
 
Հայտնի է դարձել, որ Եվրոպական Կենտրոնական բանկը  դիտարկում է Deutsche Bank-ի անդրսահմանային միաձուլումը, մինչդեռ գերմանական իշխանությունները ցանկանում են այն միավորել  տեղական  Commerzbank-ի հետ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:  
 
Անդրսահմանային գործարքը  կօգնի կայունացնել ինտեգրումը՝  տարածաշրջանի ֆինանսական շուկաներին, կարծում է կարգավորիչը:  
 
Ընդ որում՝ Deutsche Bank-ի Commerzbank-ին միացնելու վերլուծությունը ցույց է տալիս, որ երկու բանկերը դեռ շատ թույլ են՝  գործարքից առավելագույն օգուտ ստանալու համար: 
 
Այնուամենայնիվ՝  գերմանական իշխանությունները նախընտրում են ստանալ ազգային հսկա, քանի որ երկու բանկերն էլ հանդիսանում են արտահանողների առանցքային գործընկերը:
 
Deutsche Bank-ի և Commerzbank-ի հնարավոր միաձուլման մասին լուրերը տարածվել են  մի քանի տարի առաջ:  Տվյալ միաձուլման հնարավորության մասին  առաջին հաղորդագրությունը հայտնվել էր 2016 թվականին:  
 
Սեպտեմբերին հաղորդվել էր, որ Գերմանիայի կառավարությունն աջակցություն է հայտնել երկրի խոշորագույն երկու բանկերի՝ Commerzbank-ի  և Deutsche Bank-ի միաձուլմանը:  Իշխանությունները մտադիր են ստեղծել հզոր բանկ՝  ֆինանսական ճգնաժամի դեպքում ազգային արտահանմանն աջակցելու համար, հայտնում է Bloomberg-ը: Աղբյուրները հայտնել են, որ որոշումն արդեն կայացված է:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր