jkjhkjhkj

21-01-2019 16:16 1495

Sanctions finagent

 

ԵՄ խորհուրդը քիմիական զենքի օգտագործման և տարածման սահմանափակման միջոցների վերաբերյալ նոր ռեժիմի շրջանակում առաջին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Նշվում է, որ ցանկում ներառվել է ֆիզիկական 9 անձ և մեկ կազմակերպություն:

Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են ՌԴ Հետախուզական գլխավոր վարչության երկու աշխատակցի, նաև ղեկավարի և նրա տեղակալի վրա:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք պատասխանատու են 2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում թունավոր նյարդային նյութի պահպանման, փոխադրման և կիրառման համար:

«Պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտքի արգելք և ֆիզիկական անձանց ֆինանսական ակտիվների սառեցում, նաև ակտիվների սառեցում՝ իրավաբանական անձանց համար», — նշվում է ԵՄ կայքում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր