jkjhkjhkj

22-01-2019 12:47 1772
Unicredit1
 
 
Միլանում գտնվող Unicredit բանկի մասնաճյուղերից մեկի ղեկավարությունը թույլ է տվել աշխատակիցներին գրասենյակ բերել իրենց շներին: 
 
Եթե «Շներն աշխատավայրում» նախագիծը հաջողությամբ կնքվի, այն այլ մասնաճյուղերում ևս  կիրականացվի: 
 
Բանկի ղեկավարությունը կարծում է, որ չորսոտանիների ներկայությունը թույլ է տալիս նվազեցնել սթրեսն ու բարձրացնել աշխատակիցների տրամադրությունը, նաև նպաստում է սոցիալիզացիային ու  բարձրացնում ներողամտությունը: 
 
Արգելվում է գրասենյակ բերել 8 ամսականից փոքր կենդանիներին: Շների համար կահավորվել է հատուկ սենյակ՝ բոլոր հարմարություններով: Շների հետ աշխատանքի եկողների համար հատուկ կարգեր են ստեղծվել, նաև հատկացվել առանձին վերելակ, որպեսզի կենդանիներից վախեցողներին անհարմարություն չպատճառվի:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր