
Եվրահանձնաժողովը միջազգային վճարային համակարգ Masterсard-ին 570 միլիոն եվրոյով տուգանել է՝ գերիշխող դիրքի չարաշահման պատճառով, հայտնում է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ տուգանքի չափը կազմում է 570 566 000 եվրո:
«Թույլ չտալով ռեթեյլերներին օգտագործել ԵՄ այլ երկրների բանկերի կողմից առաջարկվող ավելի շահավետ պայմանները՝ Masterсard-ն արհեստականորեն ավելացնում էր քարտերով վճարումների ծախսերը, այդպիսով վնաս պատճառելով Եվրամիությունում սպառողներին և վաճառողներին», — ասել է եվրահանձնակատար Մարգարեթ Վեսթագերը:
Նշենք, որ ԵՀ-ն Masterсard-ի նկատմամբ քննություն էր սկսել 2013 թվականի ապրիլից:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



