jkjhkjhkj

20-02-2019 16:19 1363

Swedbank1

 

Շվեդիայի խոշորագույն բանկերից մեկին՝ Swedbank-ին, կասկածում են մոտ ավելի քան 40 միլիարդ կրոն (4 միլիարդ դոլար) կազմող գումարի լվացման համար, համապատասխան քննությունն իրականացրել է SVT հեռուստաալիքը:

Նշվում է, որ փողերը լվացվել են Swedbank-ի և Danske Bank-ի մասնաճյուղերով, այդ թվում՝ էստոնական ստորաբաժանումով:

Հեռուստաալիքի լրագրողները եզրակացություն են արել այն փաստաթղթերի հիման վրա, որոնք իրենց մոտ են հայտնվել տեղեկատվության արտահոսքի պատճառով:

Այդպես, նրանք հետևել են 2007-ից 2015 թվականն իրականացված ամբողջ գործողություններին և պարզել, որ առնվազն 50 հաճախորդ իրականացրել է 40 միլիարդ կրոն գումարի կասկածելի գործարք:

Բացի այդ՝ բանկի հաճախորդների շարքում եղել է մոտ 100 ընկերություն՝ այսպես կոչված «բարձր ռիսկի» երկրներից:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր