jkjhkjhkj

15-04-2019 15:02 1194

 

Ղազախստանի կառավարությունը նախագահի արտահերթ ընտրությունների համար տրամադրելու է 25 միլիոն դոլար: Այս մասին ասվում է օրենքի նախագծում, որը պետք է հավանության արժանանա:

«Ղազախստանի կառավարության պահուստներից տրամադրել միջոցներ՝ 9 404 771 000 տենգեյի չափով (մոտ $24,8 միլիոն դոլար) Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների համար, որոնք նախանշված են 2019 թվականի հունիսի 9-ին», — նշում է РИА Новости-ն:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Ղազախստանի ԿԸՀ-ն ստանալու է ավելի քան 24,6 միլիոն դոլար, իսկ հանրապետության ԱԳՆ-ն՝ մոտ 150 հազար դոլար:

30 տարի Ղազախստանը ղեկավարելուց հետո Նուրսուլթան Նազարբաևը մարտի 20-ին հայտարարել էր լիազորությունները վայր դնելու մասին։ Երկրի ղեկավար էր դարձել Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը։ Նախագահի լիազորությունների ժամկետը լրանում էր 2020 թվականին։

Կարդացեք նաև` 

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր