
Բանկերը ֆինանսական տեխնոլոգիաների գերարագ զարգացման և ֆինանսական ոլորտում թվային գործիքների ներդրման հետևանքով հաճախորդներ են կորցնում, քանի որ դրանց որակը ոչ հաճախ են գոհացնում օգտատերերին, վկայում են JD Power վերլուծական ընկերության հետազոտության արդյունքները:
Ըստ հարցման՝ բջջային բանկինգի և այլ հավելվածների օգտատերերն ավելի քիչ են գոհ լինում ծառայություններից, քան գրասենյակ այցելող մարդիկ:
Նշվում է, որ 1000 հարցվածների 79 տոկոսը կարծում է, որ նորարորություններով գործարքներ իրականացնելը շատ բարդ է և ռիսկային: Ի դեպ՝ հարցվածների 28 տոկոսը երիտասարդներ են: Ինչպես ընդգծում են վերլուծաբանները՝ կոտրվել է այն կարծրատիպը, թե նոր սերունդն է առավել լավ յուրացնում նոր տեխնոլոգիաները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



