
Ռուսական պետական բանկերն իրենց բիզնեսն Ուկրաինայում լուծարում են: Նման եզրակացության է եկել Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Յակով Սմոլին՝ շուկայում տիրող իրավիճակը վերլուծելուց հետո: Հիմնական պատճառները պատժամիջոցներն ու դատական սահմանափակումներն են:
Յակով Սմոլին նկատել է, որ 2016 թվականից սկսած, ռուսական բանկերի շուկայում ունեցած մասնաբաժինը, նաև դրանց ակտիվների ծավալը սկսել են նվազել: Նրանց համար հիմնական խնդիրն Ուկրաինայից ակտիվների դուրսբերման արգելքն է, այդ թվում նաև ռուսաստանյան մայր ընկերությունների համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հաագայում տեղի է ունեցել դատավարություն, որի արդյունքում որոշվել է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում ռուսական բանկերի մասնաճյուղերի գույքի օտարման վերաբերյալ: Այս վճիռը հնարավորություն է տվել փոխհատուցել Կիևին՝ Ղրիմում բանկային ակտիվների կորուստը:
Իր խոսքում Սմոլին նաև հիշատակել է ՎՏԲ-ի ճակատագիրը: Ըստ նրա, ֆինանսական հաստատության լուծարումը բավականին սպասելի երևույթ է: Բանկի լիկվիդայնությունը խիստ քննադատության է ենթարկվել, և մայր ընկերությունը միջոց չի գտել նրան օգնելու համար:
Բանկի անվճարունակ ճանաչելու հաջորդ քայլերը լինելու են ակտիվների վաճառքն ու աչտոնագրից զրկումը:
Ուկրաինայում մյուս ռուսական բանկերին, ըստ Սմոլինի՝ նույն ճակատագիրն է սպասվում:
Կարդացեք նաև՝
«ՎՏԲ ԲԱՆԿԻ» ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ԴՈՒՍՏՐԸ» ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ
«ՎՏԲ»-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԾԱՆՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՋԱՏՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ SWIFT ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



